Էջ:Վերք Հայաստանի 43.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ածա՛, որ տեսնինք՝ ի՞նչ համ ունի, է՜, ա՜յ տնաշեն: Կողակի թիքեն հրես բկիս դեմ ա ընկել, ի՞նչ էլավ ձեզ, մեզ հո սպանելու չե՞ք բերել էստեղ,— ձեն տվին էս տեղանց, էն տեղանց քեդխուդեքը, որ գինին շուտով ածեն:

Լսողը չիմանա, թե հայաստանցիք ուրիշ ազգերի նման, հենց էն ա, գինի տեսնելիս, ուզում են հոգիքը տան կամ, ինչպես բազի Կավկասյան սարը դեռ չտեսած մարդ, գինու ռումբին որ տեսնում են, երեսներին խաչ են հանում կամ շիրախանումը քնում, կամ թուր ու սերթուկ գրավ դնում, կամ թե չէ՝ ցխում, վեր ընկնում, երազ տեսնում, դելը տալիս: Աստված մի՛ արասցե, էս պակասությունը չունին, նրանք էս շնորհքիցն ու մարիֆաթիցն վաղուց են ձեռք լվացել, որովհետև աշխարհ չեն տեսել, ու էշ կերել, էշ մենծացել, ո՛չ բարոյականության ձեն լսել, ո՛չ կրոնագիտության, որ գինու գինը լավ իմանան ու երկու թաս խմելիս ոտ ու գլուխ կորցնեն ու սիրահարված՝ երկինքը համբառնան: Չէ՛, չէ՛, նրանք շատ բռի են ու էլած-չէլածը չեն տալիս խմիչքի, ամա տեղն ընկած վախտը, գինու տիրոջ ջանին մուննաթ, էնքան են խմում, որ երեսները վարդ ա դառնում, գլխըները՝ նաղրախանա, լեզվըները՝ բլբլի, սիրտըները՝ ասլանի և ո՛չ խոզի, չունքի մեկ հայ չես տեսնիլ քո օրումը հարբած, ցխումը թավալ տալիս, թեկուզ հինգ թունգի էլ խմի: Մա՜շալա, տղեն սրան կասեմ, ա՜յ թե մարդ ա, ուրիշն էլ էս բանը կանի:

Հաց քցող տղեն էրկու ստաքանանոց տոլուն էլի տերտերին դեմ արեց. նա էլ օրհնությունը տվեց ու ճամփու քցեց: Ետո մեկելներին տվեց. էսպես՝ բոլոր հացի ժամանակը մեկն էլա ինքը չէ՛ր ածում իր գինին. էս նոքարի ու ղուլուղ անողի գործն ա. որ քսան մարդ էլ որ ըլին, հենց մեկ թասից պտի խմեն, էնպես որ, ընչանք թասը պտիտ կգա ու վերջին մարդին կհասնի, սրա բողազն ա ցամաքում, վերի նստողի՝ թուքը: Կենաց-մենաց խմիլն Երևանումն էնքան ադաթ չի, ամա մարդ իր լեզվի հունարը ձեռաց պետք է չթողա, ամեն թասի վրա մեկ խոսք ասի. ինչ կըլի՝ ըլի, հաջաթ չի. բեինդ տաքացած ժամանակը ինչ կուզես, ասա՛, վատ խոսք էլ որ ասես, լավի տեղ անց կկենա: Սովորական կերակրներն էլ մեր երկրի սրանք են՝ բոզբաշ կամ քուֆթա, կամ խաշ, տոլմա, խորոված կամ խաշած ձուկը, գառան մսով փլավ, խաշած հավ ու ոչխարի խորոված, որ հենց էնտեղ ևեթ բուխարումը խորովում ու շատ անգամ շամփրով, տաք-տաք իրար թավազա անում: Բազի անգամ էլ տոլուչին պետք է բերանը բաց անի, որ մեկ թիքա խորոված իրանց ձեռովը բերանը դնեն կամ մեկ թաս գինի կոնծիլ տան:

Էսպես՝ մեկ քանի տոլու մաքրազարդեցին թե չէ, քեֆըները չաղացավ, դամաղները տաքացավ, շունը տերը կորցրեց: Կրչոնց Վիրապն էլ